3 սեպտեմբերի 2010 - 14:38 AMT
WBC վարկածով գոտին չի խաղարկվի Արթուր Աբրահամ-Կարլ Ֆրոչ մենամարտում

WBC գլխավոր քարտուղար Մաուրիսիո Սուլեյմանը հայտարարել է, որ հոկտեմբերի 2-ին նախատեսված մենամարտը Արթուր Աբրահամի և Կարլ Ֆրոչի (Անգլիա) միջև չեմպիոնական չի լինելու, և Միկել Քեսլերի (Դանիա) գոտին չի խաղարկվելու:

Այն բանից հետո, երբ դանիացին պաշտոնապես կհրաժարվի իր տիտղոսից, մարտ կանցկացվի վարկանիշով երկու առաջին համարների միջև: Տվյալ պահին մեկը Անդրե Դիրելն է, բայց նա պետք է մենամարտի Անդրե Ուորդի հետ:

«Մենք կապի մեջ ենք եղել բոլոր բռնցքամարտիկների և նրանց փրոմոութերների, ինչպես նաև Showtime-ի հետ: WBC –ն համաձայն է լինել Super Six-ի մասը, բայց չխառնվել մրցաշարի անցկացմանը»,- հայտարարել է Սուլեյմանը:

WBC գլխավոր քարտուղարը նշեց, որ նրանք փորձում են հարթել իրավիճակը, բոլոր կողմերը նամակներ են ուղարկել իրենց դիրքորոշումներով, որոնք WBC կառավարման խորհրդում քվեարկության կդրվեն: Չեմպիոնական տիտղոսի համար մենամարտն անցկացնելու հարցը կքննարկվի ապագայում, հաղորդում է BoxingNews-ը: