Տիգրան Սարգսյան. «Արմենիա Էքսպո 2010»-ն բացահայտում է ներդրողների հետաքրքրությունները Հայաստանի նկատմամբ

Տիգրան Սարգսյան. «Արմենիա Էքսպո 2010»-ն բացահայտում է ներդրողների հետաքրքրությունները Հայաստանի նկատմամբ

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «Արմենիա Էքսպո 2010» տասներորդ հոբելյանական ունիվերսալ տարածաշրջանային առևտրա-արդյունաբերական ցուցահանդես-ֆորումին։ Տիգրան Սարգսյանը կարևորել է ավանդական դարձած ցուցահանդեսի անցկացումը և նշել. «Սա բացառիկ հնարավորություն է ստեղծելու շփումների համար ձեռնարկատերերի միջև, այն պետք է պահպանի միջազգային կարգավիճակը. անհրաժեշտ է, որ լինեն օտարերկրյա մասնակիցներ, քանի որ դրա շնորհիվ է նաև, որ ստեղծում ենք բիզնես միջավայր Հայաստանի Հանրապետությունում, բացահայտում ենք մեզ համար այնպիսի հետաքրքրություններ, որոնք ներդրողները կդրսևորեն մեր երկրի նկատմամբ»։

Իր հերթին Հայաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ Արսեն Ղազարյանն ասաց, որ ցուցահանդեսը սուբյեկտների մեկ տարվա գործունեության ստուգատես է: «Ամառվա շոգից հետո մենք ներկայացնում ենք տարվա արդյունքները. Ինչ ունենք, ինչ ներդրումներ կարող ենք կատարել, համագործակցության ինչ ծրագրեր կարող են լինել: Ճգնաժամի հաղթահարման հետ կապված դժվարություններն ակնհայտ են, սակայն մենք ունենք զարգացող տնտեսություն»,-հավելել է նա: «Արմենիա Էքսպո 2010» երկրի գլխավոր և տարածաշրջանի խոշորագույն ցուցահանդեսը: Կազմակերպիչներն են LOGOS EXPO Center և ՀՀ ԱՁՄ-ն: Համաժողովն անցնում է ՀՀ կառավարության պաշտոնական հովանու ներքո: Ցուցահանդեսի գլխավոր տեղեկատվական հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Տիգրան Սարգսյանը, խոսելով ֆորումի ընթացքում կազմակերպվող կլոր սեղան-քննարկումների մասին, նշել է, որ դրանք հնարավորություն են ընձեռում այնպիսի պայմանավորվածություններ ձեռք բերելու, որոնք ուղղված են ներդրումների և բիզնես միջավայրի բարելավմանը։ Վարչապետը շրջել է ցուցահանդեսում, ծանոթացել ներկայացված ընկերություններին և դրանց արտադրանքին։

Ցուցահանդեսին մասնակցում է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ռուսաստանի, Բելառուսի, Իրանի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Գերմանիայի, Վրաստանի, Թուրքիայի, Չինաստանի, Լեհաստանի, Իտալիայի ավելի քան 180 կազմակերպություն, ընկերություն և միություն։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---