Կառավարության հավանությանն է արժանացել «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի նախագիծը![]() 3 սեպտեմբերի 2010 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 3-ին կառավարության նիստի ընթացքում կառավարության հավանությանն է արժանացել «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի նախագիծը: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը հայտնել է, որ այդ օրենսգրքով սահմանվում են ՀՀ տարածքում ընդերքօգտագործման, ընդերքն օգտագործելիս շրջակա միջավայրը վնասակար ազդեցություններից պաշտպանելու սկզբունքներն ու կարգը և այլ իրավահարաբերություններ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ այս օրենքը կարևորագույններից է և լուրջ նշանակություն է ունենալու մեր երկրի տնտեսական զարգացման համար։ Այդ նկատառումով նույնիսկ առաջարկվում է Հայաստանում ստեղծել ընդերքի առանձին նախարարություն։ «Մենք սխալվելու իրավունք չունենք։ Եվ չնայած օրենքի նախագիծը մշակվել է Համաշխարհային բանկի փորձագետների մասնակցությամբ, այնուամենայնիվ դրա հեղինակային իրավունքը մեզ է պատկանելու», - ասել է Տիգրան Սարգսյանը։ Նա նպատակահարմար է համարել ստանալ բոլոր նախարարությունների կարծիքները և առաջարկել է իր մոտ ևս մեկ քննարկում անցկացնել և գալ ընդհանուր հայտարարի։
![]() ![]() Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |