ՀՀ ԿԲ շաբաթական ամփոփ տվյալները

ՀՀ ԿԲ շաբաթական ամփոփ տվյալները

PanARMENIAN.Net - Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերը գնել են 77,746,139 ԱՄՆ դոլար` 363.24 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառել 76,121,620 ԱՄՆ դոլար` 365.16 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 24,000,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 362.85 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 851,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 366.12 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Օգոստոսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում դրամով բանկերի տրամադրած վարկերի ծավալը կազմել է 16.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրած վարկերի ծավալը` 43.5 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---