«Հատիսը» կմասնակցի Կուրսկի միջազգային ամենամյա մրցաշարին

«Հատիսը» կմասնակցի Կուրսկի միջազգային ամենամյա մրցաշարին

PanARMENIAN.Net - Երևանի բասկետբոլի «Հատիս» ակումբը Կուրսկի միջազգային ամենամյա մրցաշարին մասնակցելու հրավեր է ստացել: Մրցույթին կմասնակցեն նաև Կուրսկի «Դինամոն», Վոլոգդայի «Չեվակատան» և Ուկրաինայի «Դնեպրը», հաղորդում է «Հատիսի» պաշտոնական կայքէջը:

«Հատիսի» գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանն ասել է, որ արդեն սեպտեմբերի 8-ին թիմը կսկսի պատրաստվել Եվրոպայի գավաքի 2010-11թ. խաղարկությանը: «Կուրսկի մրցաշարը փորձ ձեռք բերելու հրաշալի շանս է մեր թիմի համար, իսկ մարզչական շտաբի համար` մեր թույլ կողմերը հայտնաբերելու լավ հնարավորություն: Մրցակիցները շատ ուժեղ են և դա լավ է»,-ասել է Ղազանչյանը:

«Չեվակատայի» հետ «Հատիսը» հանդիպել է Եվրոպայի գավաթի 2009-10թ. խաղարկության ժամանակ:

Երևանում «Հատիսը» հաղթեց 91:82 հաշվով, իսկ Ռուսաստանում` զիջեց 103:99 հաշվով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---