Ժերար Դեպարդյեն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ժերար Դեպարդյեն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

PanARMENIAN.Net - Այսօր աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն Հայաստանում իր շրջագայության շրջանակներում այցելել է Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Սա դերասանի առաջին այցն է Հայաստան: Այսօր Դեպարդյեն նաև կհանդիպի ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի ու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Ժերար Դեպարդյեն 2 օր կանցկացնի Հայաստանում և Փարիզ կվերադառնա սեպտեմբերի 5-ին: Հայտնի դերասանը որպես պատվավոր հյուր կմասնակցի նաև «Կարոտ» մրցանակաբաշխությանը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---