ՄՄԿ-ը կշարունակի միգրացիային առնչվող խնդիրներում Հայաստանի հետ համագործակցության խորացմանն ուղղված ջանքերը 6 սեպտեմբերի 2010 - 19:46 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 6-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միգրացիայի միջազգային կազմակերպության Եվրոպական հարեւանության տարածաշրջանային ներկայացուցիչ Հանս Պետեր Բոեին, ով Հայաստանում էր գտնվում տարածաշրջանային այցով: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Միգրացիայի միջազգային կազմակերպության եւ ՀՀ կառավարության միջեւ ծավալված համագործակցությունը` ընդգծելով, որ բազմաթիվ ծրագրեր են մշակվել եւ կյանքի կոչվել երկրի համար առաջնայնություն ներկայացնող ոլորտներում: Հանս ՊետերԲոեն շնորհակալություն հայտնեց Էդվարդ Նալբանդյանին ընդունելության համար եւ վստահեցրեց, որ ՄՄԿ-ը կշարունակի միգրացիայի ու միգրացիային առնչվող խնդիրներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված ջանքերը: Զրուցակիցները քննարկեցին կանոնավոր միգրացիայի կազմակերպման խթանմանը, միգրացիայի ոլորտում քաղաքականության մշակմանը և օրենսդրական բարեփոխումներին, ՀՀ կառավարության կողմից սահմանային կառավարման բարեփոխումների իրականացմանը եւ մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարին, փախստականներին առնչվող հարցեր, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |