Արամ Աթեշյանը հուսով է, որ Սբ. Էջմիածինը ներկայացուցիչներ կուղարկի Սբ. Խաչի պատարագին 7 սեպտեմբերի 2010 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքության աթոռակից պատրիարք, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը հուսով է, որ Մայր Աթոռ Էջմիածինը կվերանայի իր որոշումը և ներկայացուցիչներ կուղարկի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին մասնակցելու համար: Նա նշել է, որ Կոստանդնուպոլսի պատրիարքությունը հարգում է Էջմիածնի որոշումը: «Այս պատարագով մենք ցանկանում էինք ցույց տալ մեր եկեղեցու միասնությունը»,- ասել է նա, գրում է Hurriyet թուրքական թերթը: Մայր Աթոռի հայտարարությունում ասվում է. «Սբ. Էջմիածինը ցավով իմացավ, որ Սբ. Խաչ եկեղեցու գմբեթին չի տեղադրվելու օծված խաչ, ինչպես դա խոստացել էր Թուրքիայի կառավարությունը: Մենք, ընդառաջ գնալով Կոստանդնուպոլսի պատրիարքությանը, պատրաստվում էինք երկու հոգևորական ուղարկել պատարագին մասնակցելու համար: Սակայն ստեղծված իրավիճակում դա անհնար է: Սբ. Էջմիածնի ներկայացուցիչները չեն մասնակցի պատարագին»:
Հղումներ թեմայով. Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Իրավապաշտպան․ 3 զինվորի մահ՝ 18 օրում, պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար «Դեռ զինվորին հողին չհանձնած, ընտանքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ»,–գրել է նա Միրզոյան․ Ադրբեջանը նոր, երբեմն արհեստական խոչընդոտներ է ստեղծում պայմանագրի ստորագրումը երկարաձգելու համար Նա նաև կարևորել է սահմանազատման գործընթացի շարունակականությունը ՆԳՆ․ Համացանցում փորձում են ոստիկանության անունից գումարներ շորթել Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց Նոր օվերդրաֆտ՝ EvocaHOME Oվերդրաֆտը ձեռք բերելու համար ընդամենը պետք է ունենալ առնվազն 1 տարի գործող հիփոթեքային վարկ |