Արմեն Աշոտյան. Հանրակրթության ոլորտում Հայաստանը առաջ է անցել Վրաստանից

Արմեն Աշոտյան. Հանրակրթության ոլորտում Հայաստանը առաջ է անցել Վրաստանից

PanARMENIAN.Net - Ջավախքում հայոց լեզվի ուսուցմանն առնչվող հարցերը քննարկվելու են Վրաստանի կրթության ու գիտության նախարար Դմիտրի Շաշկինի սեպտեմբերի 27-28-ին Հայաստան կատարելիք այցի ժամանակ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ կրության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ըստ նրա, երկու հարևան պետությունների միջև բացակայում է իրավական դաշտը, որը կկանոնակարգեր կրթության ոլորտը, ավելին, կվերականգնվի դրան վերաբերվող փաստաթուղթը, որը ստորագրվել է 2008թ., սակայն չի գործում: Նախարարը նշել է, որ մինչև տարեվերջ նախատեսվում է կազմակերպել համատեղ խորհրդաժողով` իրական փորձի փոխանակման նպատակով:

Այս առնչությամբ Արմեն Աշոտյանը հավելել է, որ հանրակրթության ոլորտում Հայաստանը առաջ է Վրաստանից, քանի որ մենք արդեն ներմուծել ենք ավագ դպրոցը, իսկ Վրաստանը դեռևս առաջին քայլերն է անում այդ ուղղությամբ:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---