ArmTech 2010-ի երկրորդ մասը կարող է տեղի ունենալ Փարիզում

ArmTech 2010-ի երկրորդ մասը կարող է տեղի ունենալ Փարիզում

PanARMENIAN.Net - Տեխնոլոգիաների ArmTech 2010-ի հայկական կոնգրեսը կանցնի հոկտեմբերի 30-ին Երևանում «DigiTec-expo» համաժողովի շրջանակներում: Այդ մասին լրագրողներին է հայտնել Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը: Ըստ նրա, կոնգրեսի ժամանակ կքննարկվի սփյուքռի ներուժի կիրառման հնարավորությունը Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման համար:

«Որոշվեց, որ հաջողության հասնելու համար, անհրաժեշտ է, որ այն կազմակերպվի Հայաստանում: Այս կոնգրեսը ռազմավարական նշանակություն կունենա»,-ասել է Կարեն Վարդանյանը:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Synopsys Armenia ընկերության մամլո քարտուղար Գայանե Մարկոսյանը, տվյալ պահի դրությամբ աշխատանքային խումբը քննարկում է ArmTech 2010-ի երկրորդ մասը Փարիզում անցկացնելու հնարավորությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---