Հայաստանի կոմբանկերում ներդրումների ընդհանուր ծավալը հուլիսի վերջին կազմել է 636 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - Հայաստանի կոմերցիոն բանկերում ներդրումների ընդհանուր ծավալը հուլիսի վերջին կազմել է 636 մլրդ դրամ` հունիսի ցուցանիշի համեմատ աճելով 1,3%-ով կամ 8,3 մլրդ դրամով:

Ինչպես հաղորդվում է Հայաստանի Կենտրոնական բանկի ամենամսյա լրատվական տեղեկատուի մեջ, ներդրումների ընդհանուր ծավալի 532,2 մլրդ դրամն ընդունվել է երկրի ռեզիդենտներից, իսկ մնացած 103,8 մլրդ դրամը` ոչ ռեզիդենտներից:

Բացի դրանից, ներդրումների 27,2%-ն ընդունվել է դրամով, իսկ 72,8%-ը` տարադրամով:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---