Ահմեդ Դավութօղլուն խնդրում է հայազգի մասնագետին զբաղվել Թուրքիայի տնտեսությամբ![]() 10 սեպտեմբերի 2010 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարարը հրավիրել է աշխարհի առաջատար տնտեսագետներից մեկին` հայազգի Տարոն Աջեմօղլուին վերադառնալ Թուրքիա և ստանձնել պատասխանատվությունը երկրի տնտեսության համար: Ինչպես գրում է Ermenihaber-ը, Աջեմօղլուն պատասխանել է, որ նրա վերադառնալու հավանականությունը բավականին մեծ է: Տարոն Աջեմօղլուն ծնվել է 1967թ. Ստամբուլում, հայտնի «Բռնատիրության և ժողովրդավարության տնտեսական արմատները» գրքի, ինչպես նաև մի շարք այլ գրքերի և հոդվածների հեղինակ է: Նա Մասաչուսեթսի Տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր է և ներկայացվել է Նոբելյան մրցանակի: Տնտեսական հարցերն ուսումնասիրող IDEAS/RePec կազմակերպության տվյալներով, վարկանիշային աղյուսակում աշխարհում 20 առավել հաճախ մեջբերվող տնտեսագետների թվում Աջեմօղլուն զբաղեցնում է 8-րդ տեղը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |