ՀՀԿ. Ադրբեջանական կողմը լուռ ընդունեց իր «կապիտուլյացիան»![]() 10 սեպտեմբերի 2010 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Եթե Ադրբեջանը չհաներ Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը ՄԱԿ-ի ԳՎ օրակարգից, դա կնշանակեր, որ Բաքուն դուրս է գալիս բանակցային գործընթացից: Այդ մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա, այն, որ Ադրբեջանն իր կամքով հանեց օրակարգից բանաձևը, վկայում է այն մասին, որ Բաքվի արտաքին քաղաքականությունը ֆիասկո է կրել և ադրբեջանական կողմը լուռ ընդունել է իր «կապիտուլյացիան»: «Մեր նպատակը ԼՂՀ միջազգային ճանաչումն է: Սակայն, այսօր մենք գտնում ենք, որ Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը ՀՀ խորհրդարանի կողմից չի կարող նպաստել այդ գործընթացին»,-ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |