Ըստ նախնական տվյալների, հոկտեմբերի երկրորդ կեսին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կմեկնի Իրան պաշտոնական այցով: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել վարչապետի օգնական Արամ Անանյանը:
«Վարչապետի Իրան կատարելիք այցի մասին լրացուցիչ տեղեկություններ կհայտնվեն ավելի ուշ»,-ասել է Տիգրան Սարգսյանի օգնականը:
Ավելի վաղ Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը իրանական Fars գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ վարչապետն Իրան կայցելի հոկտեմբերի վերջում հայ-իրանական հարաբերություններն ամրապնդելու նպատակով: