ԵԱՀԿ ՄԽ-ին գոհացրել է ՄԱԿ-ի ԳՎ օրակարգից իր բանաձևը հանելու Ադրբեջանի որոշումը![]() ![]() PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բերնարդ Ֆասիեն (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, ասվում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 6-9 այցելել են Բաքու, Երևան և Ստեփանակերտ: Սեպտեմբերի 8-ին ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի և բոլոր կողմերի աջակցությամբ համանախագահները ոտքով հատել են շփման գիծը, այդպիսով ընդգծելով, որ այն մշտական պատնեշ չի հանդիսանում երկու երկրների ժողովրդների միջև և որ հրադադարի ռեժիմը, որ հաստատվել է 1994թ, պետք է անշեղորեն պահպանվի: 2001թ. նոյեմբերից ի վեր սա առաջին անգամն է, երբ միջնորդները հատում են շփման գիծը: Բաքվում Իլհամ Ալիևի և Երևանում Սերժ Սարգսյանի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի փաստացի ղեկավարության հետ հանդիպումներում համանախագահները ներկայացրեցին իրենց հետագա աշխատանքային պլանը: Միջնորդներն ընդգծեցին, որ հակամարտության բոլոր կողմերը պետք է կառուցողական մոտեցում դրսևորեն և առաջընթաց ապահովեն ԵԱՀԿ գագաթնաժողովի շեմին»: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքներում փաստահավաք առաքելությանն առնչվող հարցերը, որն իրենք իրականացնելու են սեպտեմբերի ավարտին կամ հոկտեմբերի սկզբին: Միջնորդները ներկայցրել են այդ առաքելության մանրամասները, որի նախապատրաստական աշխատանքները կավարտվեն մոտ ապագայում: «Միջնորդները կրկին կոչ են անում կողմերին հարգել հրադադարի ռեժիմը, զսպվածություն ցուցաբերել ինչպես գործողություններում, այնպես էլ հրապարակային հայտարարություններում և դադարեցնել հարձակումները շփման գծում: Կողմերը պետք է հավատարիմ մնան այն պարտավորություններին, որոնք ստանձնել են 1994թ. հրադադարի մասին համաձայնագրով: ԵԱՀԿ ՄԽ-ն գոհ է ՄԱԿ-ի ԳՎ օրակարգից իր բանաձևը հանելու Ադրբեջանի որոշումից: Միևնույն ժամանակ մենք հաստատում ենք, որ ԵԱՀԿ ՄԽ-ն հակամարտության խաղաղ կարգավորման միակ ձևաչափն է»,-ասվում է հայտարարության մեջ: Մինչ տարածաշրջան վերադառնալը, միջնորդները կմեկնեն Վաշինգտոն, հետո Նյու Յորք, որտեղ ՄԱԿ-ի ԳՎ շրջանակներում խորհրդակցություններ կանցկացնեն կողմերի հետ: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ԵԱՀԿ Մինսկի խումբ Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |