Հայաստանում ընտրվել են «Տարվա ապրանքատեսակ» մրցանակի դափնեկիրները10 սեպտեմբերի 2010 - 20:51 AMT PanARMENIAN.Net - Երևանում տեղի ունեցավ «Տարվա ապրանքատեսակ» ազգային մրցանակի հանձնման արարողությունը, որը շնորհվում է սննդամթերքի և ամենօրյա օգտագործման ապրանքատեսակների անվանակարգերում: Այն անցկացվում է «Ժողովրդի ընտրանքը ապրանքատեսակի միակ և գերագույն գնահատականն է» նշանաբանով: Հայաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ Արսեն Ղազարյանն իր ողջույնի խոսքում հայտարարել է, որ ձեռնարկատերերն այս մրցանակի կարիքն ունեին, ինչն էլ արտահայտում է ժողովրդի կարծիքը: Նա հայտնել է, որ մրցույթին ներկայացվել էին 60 կազմակերպությունների 100 ապրանքատեսակ, սակայն մրցանակ ստացել են 14 ընկերություններ` 26 անվանակարգերում: Ապրանքների գնահատման չափանիշը վաճառքի ծավալն է` քանակային արտահայտմամբ: Մրցանակներ են տրվել հետևյալ անվանակարգերում` «Կիլիկիա» գարեջուր («Երևանի գարեջուր» ձեռնարկություն), բնական հյութ և նեկտար` «բնական հյութեր և նեկտարներ «Դոբրի» («Կոկա-կոլաՀԲՔ Արմենիա), «Արաքս» թռչնի միս («Արաքս թռչնաֆաբրիկա»), մակարոնեղեն` «Պաստա իմպերիա» («Թալգրիգ»), մեքենայի յուղ` «Valvoline» («Մոսեսքո») և այլն: Բացի այդ, «Տարվա բացում» մրցանակ է ստացել Frederic M (FMD), իսկ լավագույն մրցանակ են ստացել «Բարի սամարացի» ընկերությունը և «Շող» մսամթերքի կոմբինատը:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |