13 սեպտեմբերի 2010 - 15:25 AMT
Հայաստանն ու Իրանը ազատ առևտրի մասին պայմանագիր կստորագրեն

ՀՀ էկոնամիկայի նախարար Ներսես Երիցյանի Թեհրան կատարած այցի ընթացքում Հայաստանն ու Իրանը ազատ առևտրի մասին համաձայնագիր են ստորագրելու:

ԻՌՆԱ գործակալությունը հայտնում է, որ երկկողմանի առևտրային համագործակցության զարգացման հնարավոր ուղիները քննարկվել են սեպտեմբերի 9-ին` Թեհրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանի և Իրանի առևտրի նախարար Մեհդի Գազանֆարիի հանդիպման ընթացքում:

Թեհրանն ազատ առևտրի մասին համաձայնագրի նախագիծ է ներկայացրել, որի նպատակն է կատարելագործել 2009 թ. օգոստոսին Երևանում կնքված երկկողմանի գործարքները: Այս մասին գրում է Tehran Times-ը:

Սեպտեմբերին նախատեսվում է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Իրան, իսկ հոկտեմբերի երկրորդ կեսին` վարչապետ Տիգրան Սարգսյանի այցը: