Հայտնի են դարձել TEDx Yerevan խորհրդաժողովի բանախոսների անունները![]() ![]() PanARMENIAN.Net - Հայտնի դարձան TEDx Yerevan խորհրդաժողովի 13 բանախոսների անունները: Խորհրդաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին Անի Պլազա հյուրանոցում: Ըստ միջոցառման պաշտոնական կայքէջում զետեղված տեղեկատվության, շնորհանդեսներով Հայաստանում հանդես կգան հայտնի սոցիալական լրատվական reddit.com կայքի համահիմնադիր և Breadpig սոցիալական ձեռնարկության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը, հայտնի դիզայներ Մայքլ Արամը, լուսանկարիչ և ճամփորդ Հրայր Բազե Խաչերյանը, Synopsys Armenia-ի գլխավոր տնօրեն Ռիչ Գոլդմանը, աշխարհում գնորդների համար նախատեսված առաջին խորհրդատվական TNS Magasin ծառայության հիմնադիր Սիմոն Սքամել-Կացը և այլոք: Խորհրդաժողովի ընթացքում կարվեն շուրջ 20-25 շնորհանդեսներ, որոնցից յուրաքանչյուրը 6-12 րոպե տևողությամբ, միայն բացառիկ դեպքերում կտրամադրվի 18 րոպե: TEDx-ը ամերիկյան TED (Technology Entertainment Design) հիմնադրամի ոչ պաշտոնական ծրագիրն է, որն ամենամյա կոնֆերանսներ է հրավիրում 1984 թվականից սկսած: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |