Քարահունջը աշխարհի ամենահին աստղադիտարանն է![]() ![]() PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 6-ին Օքսֆորդի համալսարանի գիտարշավը սկսեց հետազոտությունների առաջին փուլը աշխարհի ամենահին աստղադիտարան Քարահունջում, որի տարիքը մոտ 7500 տարի է: «Մենք ցանկանում ենք աշխարհին ներկայացնել այդ եզակի կոթողը և Հայաստանի կառավարության ուշադրությունը հրավիրել Քարահունջի պահպանման առկա խնդիրների վրա»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Օքսֆորդի համալսարանի գիտարշավի ղեկավար, աստղաֆիզիկոս Միհրան Վարդանյանը: Քարահունջն իր պարամետրերով համապատասխանում է աստղերի ուսումնասիրության համար նախատեսված գիտական կենտրոնին, դրա մասին է վկայում նրա տարածվածությունը արևելքից արևմուտք, քարերի դիրքը և քարերի անցքերի ուղղվածությունը որոշակի աստղադիտական օբյեկտների վրա, պերիսկոպների առկայությունը և այլն: Ըստ Վարդանյանի, իրենց հետազոտությունները հիմնված են հայտնի հայ գիտնական Պարիս Հերունու հետազոտությունների վրա: «Այս հնագույն աստղադիտարանը տարբերվում է իր նմաններից, եթե համեմատենք այն Անգլիայի Սթոունհենջի ու Ֆրանսիայի Կառնակի հետ: Անցքերի առկայությունը քարերում առանձնացնում է Քարահունջը նման տիպի օբյեկտների շարքում»,-հավելել է գիտարշավի անդամ, աշխարհագրագետ Նիկոլաս Հովարդը: Գիտնականները նախատեսում են լազերային սկանավորում անցկացնել՝ ստանալու համար Քարահունջի եռաչափ պատկերը: Լազերային սկանավորումը թույլ կտա չափագրել օբյեկտը բարձր ճշգրտությամբ, առավել մանրամասն տեղեկություններ հավաքել օբյեկտի քարտեզագրման համար: Այդ քարտեզի միջոցով հեշտ կլինի որոշել նրա դիրքը աստղերի հանդեպ: Սակայն, դա շատ թանկարժեք միջոցառում է, որի համար հարկավոր է կառավարության թույլտվությունը: «Երկու ամիս առաջ մենք նամակով դիմել էինք ՀՀ վարչապետին, որտեղ խնդրել էինք կառավարության աջակցությունը, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել: Սակայն, մենք հույսներս չենք կտրում»,-ասել է գիտարշավի ղեկավարը:-«Մենք ցանկանում ենք նաև, որ Քարահունջն ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |