Սեպտեմբերի 21-ին Խանտի Մանսիյսկում մեկնարկում են 39-րդ Շախմատի համաշխարհային օլիմպիադայի առաջին պարտիաները: Օլիմպիադային մասնակցում է 1380 շախմատիստ 150 տղամարդկանց ու 119 կանանց հավաքականների կազմում: Մանակիցների թվում են 310 գրոսմայստերներ, 247 միջազգային վարպետներ ու ՖՒԴԵ-ի 161 վարպետ:
Առաջին տուրում Օլիմպիադայի կրկնակի հերոս ՀՀ տղամարդկանց հավաքականը, որն ըստ վարկանիշի 6-րդ տեղում է 2698 միավորով, խաղալու է Կոստա Ռիկայի հավաքականի հետ: Հարավամերիկյան հավաքականը 2342 միավորով 78-րդ տեղում է:
Խաղին չի մասնակցի ՀՀ հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Առաջին խաղատախտակի վրա կխաղա Վլադիմիր Հակոբյանը (2691), մրցակիցը կլինի Արիաս Սանտանա Մաուրիցիոն (2345): Մյուս պարտիաները կխաղացվեն հետևյալ կարգով՝ Գաբրիել Սարգսյան (2677)-Վալդես Լեոնարդո (2429), Արման Փաշիկյան (2639)-Բերնալ Գոնսալես (2423) և Ավետիք Գրիգորյան (2579)-Ռուիս Սեբաստիան (2172):
Հայաստանի կանանց հավաքականը կխաղա թիմի հետ, որի կազմում հանդես են գալիս սահմանափակ հնարավորություններով մարդիկ: Կխաղան հետևյալ զույգերը՝ Էլինա Դանիելյան (2466)-Ջենիտա Անտո (1966), Լիլիթ Մկրտրչյան (2373)-Նադեժդա Զիկինա (2103), Լիլիթ Գակոյան (2373)-Մարինա Կայդանովիչ (1837) և Նելլի Աղինյան (2282)-Գալինա Մելնիկ (1994):