«Վերջին տարում մենք աշխատել ենք Հայաստանի սահմանային անվտանգության ապահովման հայեցակարգի վրա և արդյունավետ երկխոսություն ենք հաստատել միջազգային կազմակերպությունների հետ»,-հայտարարել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Հայաստանում ու Վրաստանում սահմանների համալիր կառավարման ռազմավարությունների մշակման և կատարելագործման համար պատասխանատու միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատաժողովում:
Ընդ որում նա հայտնել է, որ այդ հայեցակարգը կընդունվի ՀՀ ԱԱԽ-ում մինչև սեպտեմբերի վերջը: Ըստ նրա, հայեցակարգը մեծ նշանակություն ունի Հայաստանի համար, այդ թվում, նաև ազգային անվտանգության տեսակետից: Ընդ որում, ՀՀ ԱԱԽ քարտուղարը նշել է, որ սահմանային անվտանգությունը բավականին բարդ ու բազմակողմ խնդիր է:
Բաղդասարյանը նշեց նաև, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ խորհրդատվական խմբի աջակցությունը հայեցակարգի մշակման գործում: