22 սեպտեմբերի 2010 - 14:08 AMT
Արթուր Բաղդասարյան. Հաջորդ տարի Հայաստանի մաքսակետերը կհագեցվեն ժամանակակից տեխնիկայով

Սահմանների անվտանգության ապահովմանն ու սահմանային ենթակառուցվածքների արդիականացմանն առնչվող հարցերը մեծ նշանակություն ունեն ՀՀ ազգային անվտանգության համար: Այս մասին լրագրողներին է հայտարարել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Ըստ նրա, ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովը շուտով ԱԱԽ հաստատմանը կներկայացնի ՀՀ սահմանների անվտանգության ռազմավարությունը, որի հիման վրա կմշակվի գործողությունների ծրագիրը: Նա նշել է, որ «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» ծրագիրն ուղղված է տարածաշրջանում սահմանային համագործակցության բարելավմանը: «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» ծրագրի շրջանակներում հայկական կողմն ընտրել է Բագրատաշենի մաքսակետը, իսկ վրացականը՝ Սադախլոն»,-ասել է Արթուր Բաղդասարյանը: