22 սեպտեմբերի 2010 - 14:18 AMT
Հայտնաբերվել են Արագած լեռան վրա կորած երիտասարդները

Սեպտեմբերի 22-ին 08:55-ին Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները հայտնաբերել են Արագած լեռան վրա կորած Անդրանիկ (1990թ.), Սևակ (1992թ.) և Շավարշ (1993թ.) Դանիելյաններին: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ի թղթակցին ՀՀ ԱԻՆ մամլո ծառայությունում, երևանաբնակ երիտասարդները տուն դառնալիս մոլորվել են և որոշել են սպասել մինչև առավոտ: Տուժածներ չկան:

05:55-ին փրկարար ծառայությունը հաղորդագրություն էր ստացել այն մասին, որ Երևանի երեք բնակիչներ «Լենդ ռովեր» մեքենայով բարձրացել են Արագած, որից հետո կապը նրանց հետ ընդհատվել է: