22 սեպտեմբերի 2010 - 15:14 AMT
Հայաստանի ֆուտբոլի մինչև 17 տարեկանների հավաքականը կխաղա Թուրքիայի հավաքականի հետ

Սեպտեմբերի 22-ին տեղի կունենան Եվրոպայի ֆուտբոլի առաջնության մինչև 17 տարեկան պատանիների խաղերը, որոնք կազմված կլինեն երեք փուլից՝ ընտրական, էլիտային և եզրափակիչ:

Հայաստանի հավաքականը հանդես է գալիս 7-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Չեխիայի, Թուրքիայի ու Իսլանդիայի հավաքականները, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքէջը:

Առաջին խաղում հայ մարզիկները Ռեյկյավիկում կհանդիպեն թուրք հասակակիցների հետ: Սեպտեմբերի 24-ին տեղի կունենա Չեխիա-Հայաստան խաղը, իսկ 27-ին՝ Հայաստան-Իսլանդիա խաղը: Եզրափակիչ մրցաշարը տեղի կունենա Սերբիայում 2011 թվականին: