22 սեպտեմբերի 2010 - 18:18 AMT
Ադրբեջանցիները չեն կարող պատկերացնել քաղաքականության և դիվանագիտության մեջ գործունեությունն առանց կաշառքների

Ադրբեջանցիները չեն էլ կարող պատկերացնել քաղաքականության և դիվանագիտության մեջ առանց կաշառքների որևէ գործ անելը և բացառում են ազնիվ մղումները ընդհանրապես: Այսպես է արձագանքել ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը Ադրբեջանի Միլիմեջլիսի պատգամավոր Նազիմ Մամեդովի մեղադրանքներին, ուղղված Ֆրանտիշեկ Միկլոշկոյի ելույթին «Թուրքիայի նոր արտաքին քաղաքականությունը» նստաշրջանում: Մամեդովը մեղադրել է Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանին՝ ասելով, թե իրականում նա է Միկլոշկոյի ելույթի հեղինակը և վճարել է նրան դրա համար:

«Պարոն Միկլոշկոն հայտնեց, որ Սլովակիայի Ազգային Խորհրդում և ողջ Սլովակիայում պարոն Մամեդովին կարող են հայտնել, որ Ֆրանտիշեկ Միկլոշկոն այն հազվագյուտ քաղաքական գործիչներից է, որին որևէ բան թելադրելն անհնարին է, և հենց դրանով է նա հայտնի: Նույնը հաստատեց պարոն Աշոտ Գրիգորյանը` նշելով, որ կան բաներ, որը փողով չես գնի: Մշակութային գենոցիդի նկատմամբ Միկլոշկոյի արձագանքը` Նախիջևանի խաչքարների ոչնչացման հետ կապնված, կամ բիբլիական Արարատ լեռը Հայաստանին վերադարձնելու նրա առաջարկ-պահանջը կարող էր տեղի ունենալ միայն բացառիկ ազնիվ և զգացմունքային մղումների հիման վրա: Նույնը վերաբերվում է սահմանի ապաշրջափակման շուրջ պարոն Միկլոշկոյի պահանջին. «եվրոպացին չի կարող ընկալել ժամանակակից Եվրոպայում փակ սահմանի գոյություն», ասվում է Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) մամլո հաղորդագրության մեջ:

«Այնուհետև պարոն Գրիգորյանը նշեց. «թուրքերը պետք է լավ գիտակցեն, որ ապաշրջափակումը դա նախապպայման է ԵՄ-ի հետ անդամակցելու բանակցությունների դրական ելքի համար: Եթե նրանք կարողանան ձեռբազատվել ադրբեջանական ճնշումից, հարցի լուծումը շատ արագ կգտնեն: Ահա այս խնդիրն է, որի լուծումը Թուրքիան որոնում է այսօր»,-ասվում է հաղորդագրության մեջ: