Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 22-րդ տուրում կայացավ մեկ խաղ: 2009-ի առաջնության բրոնզե մեդալակիր «Ուլիսը» «Հրազդան» մարզադաշտում 1:2 հաշվով զիջեց «Իմպուլսին»:
«Իմպուլսի» կազմում 27-րդ և 47-րդ րոպեներին գոլ խփեց Տիգրան Ոսկանյանը, իսկ «Ուլիսից» հաշիվը կրճատեց Գեորգի Կրասովսկին:
Այդ խաղից հետո «Ուլիսը» 42 միավորով դեռ զբաղեցնում է 3-րդ տեղը, իսկ «Իմպուլսը» 27 միավորով 5-րդ տեղում է:
Սեպտեմբերի 27-ին 22-րդ տուրում կկայանան «Փյունիկ»- «Շիրակ», իսկ սեպտեմբերի 28-ին` «Բանանց»- «Միկա» հանդիպումները: «Գանձասար»- «Կիլիկիա» խաղը հետաձգվել է: