Ադրբեջանի հայ փախստականները մտադիր են ընտրվել ադրբեջանական խորհրդարան27 սեպտեմբերի 2010 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի հայ փախստականները Բաքվի «աքիլլեսյան գարշապարն» են, որն ադրբեջանական ղեկավարությունը ոչ մի կերպ չի կարողանում կոծկել: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի Հայերի վեհաժողովի նախագահ Գրիգորի Այվազյանը: Նա հայ փախստականների դժգոհությունն է արտահայտել, կապված ԵԱՀԿ ՄԽ որոշման հետ, ԼՂՀ տարածքում դաշտային առաքելություն անցկացնելու վերաբերյալ` առաջարկելով միջնորդներին նման առաքելություն անցկացնել Ադրբեջանի կողմից բռնազավթված հայկական տարածքներում: Նա նշել է, որ Ադրբեջանի հայերի շահերը ներկայացնող մի շարք կազմակերպություններ առաջադրել են իր թեկնածությունը Միլի մեջլիսում կայանալիք ընտրություններում: «Ադրբեջանի հայերը լիովին իրավունք ունեն մասնակցելու Ադրբեջանի քաղաքական, տնտեսական և սոցիալական կյանքին, և հենց այդ հիմնավորումով մենք դիմել ենք Ադրբեջանի ԿԸՀ` պահանջելով այդ երկրի հայերին հնարավորություն տալ մասնակցել ընտրություններին: Եթե դա տեղի չունենա, ապա Ադրբեջանում առաջիկա ընտրությունները, ինչպես և նախորդները, լեգիտիմ չեն լինի»,-ասել է Այվազյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |