Սեպտեմբերի 28-ին Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականն իր ուժերը չափեց ԱՄՆ հավաքականի հետ: Երեք պարտիաներ ավարտվեցին ոչ ոքի, Էլինա Դանիելյանը միավորը կիսեց Իրինա Քրաշի, իսկ Լիլիթ Գալոյանն ու Նելլի Աղինյանը` համապատասխանաբար Տաթև Աբրահամյանի ու Քամիլա Բագինսկայտեի հետ:
Երկրորդ տախտակին Լիլիթ Մկրտչյանը զիջեց Աննա Զատոնսկիխին, և չորս պարտիաների արդյունքում Հայաստանի հավաքականը զիջեց 1,5:2,5 հաշվով: