ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇԻՆՔ

PanARMENIAN.Net - Մի շարք ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարեւթյան ներկայացուցիչների միջեւ շարունակվում են քաղաքական խորհրդակցությունները, որոնց նպատակը դաշինքի ստեղծումն է: «Արմինֆո» գործակալության տեղեկատվության համաձայն` խորհրդակցություններին մասնակցում են Հայաստանի ժողովրդական, «Հանրապետություն», «Ազգային միաբանություն» , «Ազգային համաձայնության ճակատ» կուսակցությունների, ինչպես նա- «Սպայի պատիվ» հասարակական կազմակերպության առաջնորդները: «Ազգային համաձայնության ճակատ»-ի մամուլի քարտուղար Հրայր Մարգարյանը հայտնեց, որ այդ կազմակերպությունների առաջին դեմքերը արդեն 1,5 ամսվա ընթացքում գրեթե յուրաքանչյուր շաբաթ անց են կացնում ինտենսիվ բանակցություններ: Նրա խոսքերով` ստեղծված է մի քանի աշխատանքային խումբ, որոնք մշակում են ապագա դաշինքի քաղաքական ծրագիրը: Նա նշեց, որ «ապագա դաշինքի ուրվագծերը արդեն նշմարվում են»: Միաժամանակ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը նշել է, որ դաշինքի ստաղծման մասին խոսելը դեռ վաղ է:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---