Հայ ուսանողները պահանջում են ԵԱՀԿ-ից առաքելություն գործուղել Ադրբեջանի կողմից օկուպացված ԼՂՀ տարածքներ![]() PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանի ուսանողները բողոքի ակցիա են կազմակերպել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մոտ: Ուսանողները պահանջում են ԵԱՀԿ-ից փաստահավաք առաքելություն գործուղել Նախիջևան և ԼՂՀ Շահումյանի շրջան՝ տեղում պարզելու համար հայ մշակույթի հուշարձանների վիճակը: «ԵԱՀԿ-ն, տեղի տալով ադրբեջանական կողմի կոչերին, դաշտային առաքելություն է գործուղում ԼՂՀ: Միթե՞ ԵԱՀԿ-ն ու այլ միջազգային կազմակերպություններին չի հետաքրքրում հայ մշակույթի հուշարձանների, մասնավորապես, Ջուղայի հայկական խաչքարերի, ճակատագիրը: Ադրբեջանի շովինիստական իշխանությունները ջանք չեն խնայում և ոչնչացնում են ցանկացած հայկական հետք ԼՂՀ օկուպացված տարածքներում»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Ցոլակ Ակոբյանը: Ուսանողները ԵԱՀԿ երևանյան գրասենյակին են փոխանցել ԵՊՀ ուսխորհրդի գրավոր հայտարարությունը, որտեղ կոչ են անում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին ու գործող նախագահին ուշադրություն դարձնել և միջոցներ ձեռնարկել՝ ուսումնասիրելու համար իրավիճակը Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում: ![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |