Վրաց-ադրբեջանական համադաշնությունն ապագա հարաբերությունների ձևաչափն է

Վրաց-ադրբեջանական համադաշնությունն ապագա հարաբերությունների ձևաչափն է

PanARMENIAN.Net - Վրաց-ադրբեջանական հարաբերությունները ավելին են, քան ռազմավարական գործընկերությունը և Միխաիլ Սահակաշվիլու հայտարարությունը երկու պետությունների համադաշնություն ստեղծելու մասին զգացմունքային չի եղել: Նա միայն նկարագրել է երկկողմ հարաբերությունների էությունը: Այդ մասին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ մամլո ասուլիսում հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն: Ըստ նրա, խոսքը չի գնում երկու երկրների սահմանադրության փոփոխության մասին: «Վրաստանի նախագահի հայտարարությունը միայն նկարագրում է ապագա համագործակցության ձևաչափը»,-ասել է Վաշաձեն:

Հուլիսին Վրաստանի նախագահը հանդես եկավ Վրաստանի ու Ադրբեջանի միջև համադաշնության ստեղծման նախաձեռնությամբ:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---