Վրաստանի ԱԳՆ ղեկավարը չի կարող վերահսկել մաքսային ծառայության գործունեությունը![]() 4 հոկտեմբերի 2010 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Թբիլիսին ոչ գրավոր, ոչ բանավոր հրահանգ չի տվել «Վերին Լարս» ՀԱԿ-ը փակելու մասին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն: Իր հերթին, Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ հսկիչ-անցագրային կետը (ՀԱԿ) բացելու հարցը քննարկվել է Վաշաձեի հետ հանդիպման ժամանակ, որի ընթացքում վրացական կողմը բացատրել է ՀԱԿ փակումը տեխնիկական պատճառներով: «Վերին Լարս» ՀԱԿ-ը բաց է կամ բաց կլինի առաջիկա ժամերին»,- ասել է Նալբանդյանը: Գրիգոլ Վաշաձեն նաև նշել է, որ ոչ նա, ոչ ՀՀ ԱԳՆ ղեկավարը չեն կարող վերահսկել մաքսային ծառայության գործունեությունը: «Ես այսօր առավոտյան զանգահարել եմ Թբիլիսի և կարող եմ հայտնել, որ անցագրային կետը ներկա պահին աշխատում է: Որոշ ժամանակ անց ես կարող եմ հստակ ասել, որ առաջին մեքենան արդեն անցել է ՀԱԿ-ով»,- ասել է Վաշաձեն:
![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |