ՀՀ Անկախության տոնի առթիվ միջոցառումներ են տեղի ունեցել Ռումինիայում, Շվեյցարիայում և ԱՄՆ-ում![]() PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգայինտոնին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Ռումինիայում, Շվեյցարիայում և ԱՄՆ-ում: Հոկտեմբերի 1-ին Ռումինիայի Գալաց քաղաքի Բնական գիտությունների թանգարանում բացվեց գրաֆիկայի ցուցահանդես` նվիրված Հայաստանի Ազգային տոնին: Ցուցահանդեսում ներկայացվածէինդիմանկարիև սատիրայի անզուգական վարպետ ՉիկԴամադյանի (1919-1985), հայտնի կարիկատուրիստ, ռեժիսոր և սցենարիստ Մաթի Ասլանի (1924-1995), ինչպես նաև ռումինական ժամանակակից գրաֆիկայի վարպետներ Պավել Բոտեզատուի և Միհայ Բոակայի գործերը:Բացմանը ներկա էին Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը, Գալացի քաղաքապետ Դումիտրիու Նիկոլաեն, Գալացի Բնական գիտությունների թանգարանի գլխավոր տնօրեն տիկին Կամելիա Բուռլուկը, Ռոմանահայոց միության ղեկավարներ, տեղի հասարակության ներկայացուցիչներ: Ցուցահանդեսի առիթով հրատարակված չորս գծանկարիչների համատեղալբոմը, ինչպես նաև նկարիչներ Պավել Բոտեզատուին և Միհայ Բոակային, ովքեր այդ առիթով ժամանել էին Գալաց, ներկայացրեց արդի ռումինական արձակի ծանոթ անուններից Պետրոս Խորասանջյանը:Ցուցահանդեսից հետո կայացած հանդիպման ժամանակ քննարկվեցին Գալացի հայ հոգևոր և կրթական հաստատությունների պահպանման, Գալացի հայերի հարուստ պատմությանը նոր սերնդին տեղյակ պահելու, դրանք շրջանի տուրիստական երթուղիների մեջ ներառելու, ինչպես նաև այս ուղղությամբ Հայաստանի դեսպանության հետ համագործակցելու հարցերը: Սեպտեմբերի 30-ին Ռումինական հեռուստատեսության առաջին ալիքով (TVR1) հեռարձակվել էր ռեպորտաժ`նվիրված Բուխարեստի Ազգային օպերայի սրահում կազմակերպված Հայաստանի Ազգային տոնին, որի ընթացքում ելույթ էր ունեցել Աննա Մայիլյանի տրիոն, ինչպես նաև բացվել Ռումինիայում հայոց ներկայության մասին պատմող լուսանկարչական ցուցահանդես: Հայաստանի Հանրապետության Անկախության 19-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 30-ին Ժնևի (Շվեյցարիա) Հայկական կենտրոնում տեղի է ունեցել ընդունելություն: Ընդունելությանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը և նրա գլխավորած պատվիրակությունը, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը, Ժնևի տեղական իշխանության ներկայացուցիչներ, հայկական համայնքի ներկայացուցիչներ: Ընդունելության ընթացքումՀայաստանի Անկախության օրվա կապակցությամբ ուղերձով հանդես են եկել ՀՀ ԱԺ նախագահը, Շվեյցարիայում Հայաստանի դեսպանը, Ժնևի հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդ ԱբելՄանուկյանը, շվեյցարահայերի միության նախագահ Զարեհ Քուրքջյանը:Ընդունելությունը ուղեկցվելէհամերգային ծրագրով: Սեպտեմբերի 30-ին Վաշինգտոնում (ԱՄՆ) Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն` նվիրված ՀՀ անկախության տոնի 19-րդ տարելիցին: Հյուրերի թվում էին մի քանի տասնյակ դեսպաններ, բազմաթիվ բարձրաստիճան դիվանագետներ, ԱՄՆ Պետդերտամենտի և Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ ԱՄՆ Կառավարության տարբեր գերատեսչություններից` Պաշտպանության, Էներգետիկայի, Գանձապետական, Առևտրի, Գյուղատնտեսության քարտուղարություններից, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից, ամերիկյան քաղաքական-հետազոտական կենտրոններից և լրատվամիջոցներից: Որպես պատվավոր հյուրեր` ներկա էին նաև ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ու ԼՂՀ ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ Սերգել Ղազարյանը:Դեսպանության հյուրն էր նաև Վաշինգտոնում այցելությամբ գտնվող արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանը:Հյուրերի թվում էին նաև հայոց եկեղեցու թեմերի, ամերիկահայ քաղաքական կազմակերպությունների ղեկավարները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |