Հայաստանի նախագահն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեին![]() 4 հոկտեմբերի 2010 - 20:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 4-ինընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեին: Ողջունելով Վրաստանի արտաքինգերատեսչության ղեկավարին` նախագահը կարևորել է տարբեր մակարդակներով փոխայցելություններն ու քննարկումները, որոնք նպաստում են երկկողմ հարաբերությունների առավել բարելավմանն ու խորացմանը: Հանրապետության ղեկավարի հավաստմանբ, Հայաստանը պատրաստ է հարևան Վրաստանի հետ այդ հարաբերությունների զարգացման ուղղությամբ անել ամեն հնարավորը` նկատի առնելով պատմական սերտ կապերն ու երկու ժողովուրդների ամուր բարեկամությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նախագահ Սերժ Սարգսյանի` Վրաստան կատարած վերջին այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: «Վստահ եմ, որ այդ պայմանավորվածությունների հետևողական իրականացումը կծառայի մեր հարաբերությունների խորացմանը»,-ասել է ՀՀ նախագահը: Գրիգոլ Վաշաձեն վստահեցրել է, որ Հայաստանի և Վրաստանի Նախագահների պայմանավորվածություններն իրագործման ընթացքի մեջ են: Հանդիպման ընթացքումանդրադարձ է եղել տարբեր ոլորտներում, այդ թվում` ենթակառուցվածքների, տրանսպորտային հաղորդակցության, կրթության, զբոսաշրջության, մաքսային և մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին: Ընդծվել է, հատկապես, մաքսային անցակետերում քաղաքացիների սպասարկման որակի բարձրացման, «մեկ պատուհանի» սկզբունքի կիրառման ուղղությամբ փոխգործակցությունը: Կարևորվել է նաև տարածաշրջանային ծրագրերի մշակման և իրագործման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |