ԵՀՄՖ նախագահությունը շնորհակալության խոսք է ուղղել «EuroNews»-ի տնօրինությանը![]() ![]() PanARMENIAN.Net - Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) նախագահությունը շնորհակալության խոսք է ուղղել «EuroNews»-ի տնօրինությանը` բարձր գնահատելով Անիի հայկական եկեղեցու պատերի ներքո թուրք ազգայնամոլների կողմից կազմակերպված նամազի կատարման ակտի շուրջ «EuroNews»-ի կատարած ճշմարտացի տեղեկատվությունը: Ըստ ԵՀՄՖ-ի նախագահ ԱշոտԳրիգորյանի, «EuroNews»-ը ոչ միայն նշեց, որ սահմանի ապաշրջափակումը վերացնելու փոխարեն թուրքերը նոր սադրանքներ են կազմակերպում, այլև շատ թափանցիկ ակնարկ հղեց Թուրքիային` ցուցադրելով քարտեզի վրա Հայաստանի գույներով ներկված Արարատի շրջակա տարածքը` ներառելով ողջ Սուրմալուի գավառը: Ըստ ԵՀՄՖ-ի, սա Եվրոպայի Տնտեսական ֆորումում սլովակ հայտնի քաղաքական գործիչ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի ելույթի առաջին արձագանքն էր «EuroNews»-ի կողմից: Խոսքն Արարատ լեռն իր շրջակայքով Հայաստանին վերադարձնելու պահանջի մասին է, որը շրջանառության մեջ դրվեց Եվրոպայի այսպիսի բարձրակարգ ֆորումում և այն ունեցավ տարբեր արձագանքներ եվրոպական ԶԼՄ-ների կողմից: Ըստ ԵՀՄՖ-ի, որքան Թուրքիան կզարգացնի իր ազգայնամոլական քաղաքականությունն, այնքան ԵՄ-ի կողմից ռեակցիան կլինի ուժգին: Այս տարրական ճշմարտությունը հասկանալու համար ԵՀՄՖ-ի նախագահը Թուրքիայի իշխանություններին խորհուրդ է տալիս ուսումնասիրել վերջին տասնամյակում ԵՄ-ին անդամակցված երկրներում ազգայնամոլական կուսակցությունների նկատմամբ ԵՄ-ի կողմից վարված քաղաքականությունը: ԵՄ-ին անդամակցված երկրները մինչև հիմնովին չեն վերացրել ծայրահեղական, ազգայնամոլական հենքի վրա գործող կուսակցություններին, չեն անդամակցվել ԵՄ-ին: Ի պատասխան թուրք ազգայնամոլների հայտարարում ենք, որ Եվրոպայի հայկական լոբինգն ավելի է մեծացնելու բոլշևիկների կողմից առանց որևէ հիմքի ու բացատրության Արևելյան Հայաստանի հարավային գավառները Թուրքիային տալու փաստի դեմ պայքարը` պահանջելով հետ վերադարձնել հայկական երեքհազարամյա հողերն իր իսկական տիրոջը: Ըստ Աշոտ Գրիգորյանի, հասունացել է այն պահը, որ Թուրքիայի առջև պետք է դրվեն իրավաբանորեն հիմնավորված տարածքային պահանջներն ամբողջ խստությամբ` համոզված, որ այն լիովին սատարվելու է եվրոպական հանրության կողմից, և այս խնդրին խիստ օգնելու է թուրքական իշխանությունների կողմից վարվող մերժողական քաղաքականությունը, հաղորդում է ԵՀՄՖ մամլո քարտուղարությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |