ԱՍՏՐԱԼԻԱՆ ՄԻԱՑԵԼ Է ԱՅՆ ԵՐԿՐՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ31 մայիսի 2003 - 20:04 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիայի արտաքին գործերի եւ առեւտրի դեպարտամենտն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չմեկնել Ադրբեջան, քանի որ այդ երկրում դեռեւս պահպանվում է օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ ահաբեկչության սպառնալիքը: Ինչպես տեղեկացնում է Բաքվի «Azadliq» թերթը, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, դեպարտամենտի կողմից հրապարակված հայտարարությունում նշվում է, որ Բաքու ուղեւորությունը հղի է անցանկալի հետեւանքներով: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրապարակել էր հայտարարություն, որում նշվում է, որ Ադրբեջանի տարածաշրջաններ այցելելը խիստ վտանգավոր է օտարերկրյա քաղաքացիների համար: Կանադայի կառավարությունը նույնպես հանդես է եկել նման հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է թերթը, բոլոր այս օրինակներն ապացուցում են, որ արտերկրներում սկսել են այլ կերպ վերաբերել Ադրբեջանին:![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |