ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ի ԳՈՐԾՈՎ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՄԱՀՎԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ17 հուլիսի 2001 - 21:23 AMT PanARMENIAN.Net - «Հոկտեմբերի 27»-ի գործով ժամանակավոր պատգամավորական հանձնաժողովի անդամները ախտաբանական կազմախոսական լավագույն փորձագետների հետ կատարում են ահաբեկչության գործով մեղադրվող Նորայր Եղիազարյանի ներքին գործերի նախարարության նախաքննական մեկուսարանում մահվան վերաբերյալ դատաբժշկական փորձագետների եզրահանգման վերլուծություն: Ինչպես հայտնում է «Նոյյան տապան» գործակալությունը` հուլիսի 19-ին փորձագետները, պատգամավորների խմբի ուղեկցությամբ, կայցելեն դիահերձարան` այնտեղ պահպանվող Եղիազարյանի որոշ օրգաններն ուսումնասիրելու համար: Հետազոտության ավարտից հետո հանձնաժողովը կհրատարակի իր եզրահանգումը ամբաստանյալի մահվան հանգամանքների վերաբերյալ:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |