ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ԵՆ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՆՎՔԶԵՑՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

PanARMENIAN.Net - «Ներդրումները Ադրբեջանի նավթագազային բնագավառ ամենամոտ ժամանակներս կարող են խիստ նվազել»,- այսօր CNA թղթակցին հայտնեց Մոսկվայի Կարնեգի կենտրոնի գիտական խորհրդի անդամ Ալեկսեյ Մալաշենկոն: Այդ կարծիքը փորձագետը հիմնվորեց նրանով, որ «կասպյան ածխաջրածինների պաշարները զգալիորեն չափազանցված են, իսկ օտարերկրյա ընկերությունները կրում են մի անհաջողություն մյուսի հետեւից: Մալաշենկոն կասկածանքի տակ դրեց ածխաջրածնային հումքի արդյունահանման այս տարածաշրջանի հետագա զարգացման իրական հեռանկարները: Ադրբեջանի` որպես նավթագազային արդյունաբերութան կենտրոնի համբավը, որը, իր կարծիքով, կազմավորվել է հարուստ պատմության եւ նավթի արդյունահանման այսօրվա մակարդակի պատճառով, այժմ պահպանվում է, հիմնականում, երկրում ածխաջրածնային հումքի պաշարների չափազանցված գնահատականների հաշվին: «Չնայած այդ խաբկանքը բավականին հարատեւ է` երկրում կայունության եւ երաշխիքների բացակայությունը դժվար թե կխթանի ներդրումների ներգրավմանը Ադրբեջանի նավթագազային բնագավառի մեջ»,- ասաց փորձագետը: «Փողը ներդրվում է ոչ միայն նավթի եւ քաղաքականության մեջ, այլ նաեւ կայունության մեջ»,- շեշտեց նա:

Հիշեցնենք, որ ռուսական եւ օտարերկրյա փորձագետները սկսեցին ակտիվ արտահայտվել Ադրբեջանի ածխաջրածնային պաշարների վերաբերյալ մի շարք արտասահմանյան ընկերությունների կողմից նախաձեռնված փորձնական հորատման անհաջող արդյունքներից հետո: Մասնավորապես, «Financial Times» թերթի տվյալների համաձայն, «Chevron» ընկերությունը նախատեսում էր Ապշերոնի օֆշորային գոտում հայտնաբերել 1 տրիլիոն խորանարդ մետր բնական գազ, սակայն գտավ միայն «շատ բարակ գազատար շերտ»: Բացի այդ, Օգուզ ափամերձ գոտում հորատված հետախուզական հորանցքում նավթի բացակայության մասին հայտնեց «ExxonMobil» ամերիկյան ընկերութունը: Իմի բերելով որոնման այս եւ այլ արդյունքները` IRNA լրատվական գործակալութունը հանգեց եզրակացության, որ կասպյական շելֆում հետախուզական աշխատանքների սկզբից անցած 3 տարվա ընթացքում Ադրբեջանին այդպես էլ չհաջողվեց նավթի նոր հանքատեղ գտնել:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---