ՏԻԳՐԱՆ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ ԱՊՀ ՄԵԴԻԱՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է

PanARMENIAN.Net - GazetaSNG.ru-ի տեղեկատվական-վերլուծական պորտալը եւ նոր անկախ պետությունների ուսումնասիրման Հիմնադրամը անց են կացրել ԱՊՀ մեդիատարածության առաջին մասնագիտացված հետազոտությունը` նրա իրական առաջատարների` Համագործակցության տեղեկատվական դաշտի առավել ազդեցիկ դեմքերի բացահայտման համար: Հարցմանը մասնակցել է ԱՊՀ 12 երկիր ներկայացնող 3654 հարցվող, որոնցից 67-ը ետխորհրդային տարածության զանգվածային լրատվության միջոցների զարգացման հիմնահարցերով զբաղվող փորձագետներ են: Հարցման արդյունքներով` առաջատարների մեջ մտավ Տիգրան Նաղդալյանը` Հայաստանի Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի հասարակական խորհրդի նախագահը: Ցուցակում նա զբաղեցնում է տասնմեկերորդ տեղը: Առաջին տեղում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի տնօրեն Վիտալի Իգնատենկոն: Նրան հաջորդում են ՕՌՏ-ի գլխավոր տնորենի առաջին տեղակալ եւ «ՎԻԴ» հեռուստաընկերության նախագահ Ալեկսանդր Լյուբիմովը եւ Ղազախստանի «Խաբար» գործակալության տնօրենների խորհրդի նախագահ Դարիգա Նազարբաեւան` երկրի նախագահի դուստրը: Քսանի մեջ մտել են նաեւ «Գազպրոմ-մեդիա»-ի ղեկավար Ալֆրեդ Կոխը (նա հինգերերդ տեղում է), ՕՌՏ-ի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը (նա յոթերորդ տեղում է), Ռուսաստանյան հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային միության նախագահ Էդուարդ Սագալաեւը (12), Ռուսաստանի հեռուստատեսության ակադեմիայի նախագահ Վլադիմիր Պոզները (14): Համագործակցության երկրների փորձագետները նշում էին նաեւ Եվրասիական մեդիախմբի եւ նրա առաջնորդ Վարդան Թողանյանի աճող ազդեցությունը: Սակայն Թողանյանի անունը չի մտել ԱՊՀ մեդիաընտրախավի վարկանիշային ցուցակի մեջ, որովհետեւ նրա ազդեցությունը թեեւ նշանակալից է, բայց ունի միջնորդավորված բնույթ:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---