Հոկտեմբերի 11-ին կքննարկվի Հարավկովկասյան երկաթուղու նոր բրենդբուքը, որի մշակմամբ զբաղվում է հեղինակավոր մի ընկերություն, մամլո ասուլիսում լրագրողներին է ասել ընկերության գլխավոր տնօրեն Շևկեթ Շայդուլինը:
Ըստ ՀԿԵՈւ մամլո քարտուղար Վահե Դավթյանի, բրեդնբուքը կներդրվի մինչև տարեվերջ և արդեն 2011թ. ընկերությունը կդիմավորի նոր բրենդով: «Նոր բրենդը հիմված է եվրասիական տրանսպորտային լոգիստիկ միջանցքների հետ ինտեգրման վրա: Ներկայացվել էր մի քանի տարբերակ, այդ թվում նաև՝ Ռուսական երկաթուղի-Հայաստան տարբերակը, սակայն ընկերությունը որոշեց մշակել և առաջ մղել միանգամայն նոր ինքնուրույն բրենդ»,-ասել է նա: