«Կինոաշնան» շրջանակներում Երևանում տեղի կունենան հայ կինոգործիչներին նվիրված հոբելյանական միջոցառումներ![]() 7 հոկտեմբերի 2010 - 17:59 AMT PanARMENIAN.Net - «Կինոաշնան» շրջանակներում Երևանում տեղի կունենան հայ կինոգործիչներին նվիրված հոբելյանական միջոցառումներ: Մասնավորապես, կնշվեն ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ալբերտ Յավուրյանի, ռեժիսորներ Սուրեն Բաբայանի, Լևոն Աթոյանցի, Հենրիկ Մալյանի, Հենրիկ Մարգարյանի, Գայանե Մարտիրոսյանի, Ռուբեն Գևորգյանցի, ինչպես նաև Հայաստանի ժողովրդական արտիստ, արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Սահակյանցի հոբելյանները: Այդ մասին հոկտեմբերի 7-ին լրագրողներին է հայտարարել Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը: Նա հայտնեց նաև, որ փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 11-ից նոյեմբերի 10-ը Երևանում տեղի կունենա եզակի մի ցուցահանդես՝ նվիրված հայկական ֆիլմերին: «Այն պատմում է հայ կինոյի պատմության մասին՝ նրա ակունքներից 1920-ականներից մինչ օրս»,-ասել է Գևորգյանը՝ հավելելով, որ կներկայացվեն շուրջ 120 լուսանկարներ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |