Ջովաննի Տրապատտոնի. Այժմ B խմբում մենք ամեն ինչ նորից ենք սկսում

Ջովաննի Տրապատտոնի. Այժմ B խմբում մենք ամեն ինչ նորից ենք սկսում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 12-ին կկայանան Եվրոպայի 2012 թվականի առաջնության նախընտրական մրցաշարի հանդիպումները: B խմբում Հայաստանի հավաքականը կմրցի Անդորայի հավաքականի հետ, Սլովակիան` Իռլանդիայի, իսկ Մակեդոնիան` Ռուսաստանի:

Սլովակիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը Ժիլինում հաղթանակի հասնելու մտադրություն է հայտնել: «Այս հանդիպումը մեծ նշանակություն ունի խմբի թիմերի համար: Բայց չեմ կարծում, որ մեր հանդիպման պարտվողը չի կարողանա Եվրոպայի առաջնության ուղեգրի հավակնել,- Վայսի խոսքերն է հաղորդում sport-express.ru-ն:- Մենք պարտվեցինք Հայաստանին, և չեմ հավատում, որ կպարտվենք նաև վաղը, քանի որ երբեք երկու անգամ անընդմեջ չենք զիջել որակավորման փուլում»:

Իսկ Իռլանդիայի հավաքականի մարզիչ Ջովաննի Տրապատտոնին կազմում լուրջ փոփոխություններից ձեռնպահ մնալու մտադրություն է հայտնել: «Երեք ամիս առաջ ես հույս ունեի, որ մենք աղյուսակի առաջին հորիզոնականներում կլինենք Սլովակիայի և Ռուսաստանի հավաքականների հետ միասին: Այժմ մենք ամեն ինչ նորից ենք սկսում: Վաղը կհանդիպեն երկու թիմեր, որոնք քիչ առաջ տհաճ պարտություններ են կրել»:

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը Սկոպյեում կայանալիք հանդիպման նախօրեին առավելագույն արդյունքի հասնելու մտադրություն է հայտնել: «Մենք հաղթանակի հետևից ենք ժամանել: Դա հիմնական խնդիրն է, սակայն չեմ կասկածում, որ հաղթանակն այդպես հեշտ կտրվի մեզ: Մեր օրերում բոլոր թիմերն էլ կարողանում են ֆուտբոլ խաղալ»,- նշել է հոլանդացին:

Իսկ Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միրսադ Յոնուզն ընդգծել է, որ առանց հիմնական կազմի 3 մարզիկների, որոնք բաց են թողնելու հանդիպումը, իրենց ձեռնտու կլինի ցանկացած դրական արդյունք: «Իհարկե, ուրախ կլինեմ, եթե մենք հաղթենք: Անդորայի հետ խաղում մենք հաղթանակ տարանք, թեև առաջին խաղակեսում լավագույն խաղը չէինք ցուցադրում»,- նշել է Յոնուզը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---