«ԱրմենՏել» ընկերությունը պայմանագիր է կնքել Ericsson-ի հետ

«ԱրմենՏել» ընկերությունը պայմանագիր է կնքել Ericsson-ի հետ

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ-ն պայմանագիր է կնքել Ericsson-ի հետ իր ենթակառույցների ընդլայնման համար լայնաշերտ հասանելիություն ապահովելու նպատակով:

Ինչպես հաղորդում է «ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունը, Ericsson-ի DSLAM (MSAN EDA 2530) լուծումի հիման վրա ցանցային ենթակառույցների ընդլայնման արդյունքում օպերատորի բաժանորդների մոտ ներբեռնման արագությունը կարող է հասնել 20-30 մբիթ/վ, ինչը թույլ կտա արագ և հարմարավետ դուրս գալ համաշխարհային ցանց: Ցանցում գոյություն ունեցող Ericsson-ի IMS լուծումի հիման վրա ընկերությունը կարող է բաժանորդներին առաջարկել զուգամետ ծառայություններ` միավորելով և ֆիքսված, և բջջային կապի սակագնային փաթեթային ծառայությունները:

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալներով, Հայաստանում ինտերնետի լայնաշերտ հասանելիությունը գնահատվում է 25 տոկոս:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---