Ներկայումս «Ադրբեջանական երկաթուղի» ՓԲԸ-ն ակտիվ մասնակցություն է ցուցաբերոմ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու իրագործմանը: Այդ մասին Բաքվում հայտարարել է «Ադրբեջանական երկաթուղի» ՓԲԸ-ի նախագահ Արիֆ Ասկերովը «Ռազմավարական համագործակցություն 1520. Կովկասի տարածաշրջան» գործարար հմաժողովի շրջանակներում:
«Երկաթուղին շատ մեծ նշանակություն ունի տարածաշրջանի համար: Նոր երկաթուղու գործարկումը նախատեսվում է 2012 թվականին: Առաջին տարիների համար նախատեսված բեռնափոխադրումների ծավալը տարեկան կկազմի 15 մլն տոննա»,-ասել է Ասկերովը, հայտնում է 1news.az-ը: