Հայաստանի նախագահը շնորհավորել է Խուան Կառլոս Առաջինին Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի առթիվ12 հոկտեմբերի 2010 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի առթիվ Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս Առաջինին: Ուղերձում ասված է. «Ձերդ Մեծություն, Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսպանիայի բարեկամ ժողովրդին Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի առթիվ: Հայաստանը կարևորում է համագործակցությունը Իսպանիայի հետ, և դրա վառ վկայությունն է այս տարվա օգոստոսին Մադրիդում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը: Հուսով եմ, որ Իսպանիան նույնպես դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Հայաստանում` նպաստելով մեր երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների կանոնավոր զարգացմանը և ընդլայնմանը` ի նպաստ հայ և իսպանացի ժողովուրդների բարօրության»: «Ընդունեք խնդրեմ, Ձերդ Մեծություն, խաղաղության, առաջընթացի և բարեկեցության իմ լավագույն մաղթանքները Ձեզ և Իսպանիայի բարեկամ ժողովրդին»,-ասվում է նախագահի ուղերձում, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |