12 հոկտեմբերի 2010 - 17:10 AMT
Հոկտեմբերի 12-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 361,55 դրամ

Հոկտեմբերի 12-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,25 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառքª 360.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 360.50 դրամ:

Ընդ որում, հոկտեմբերի 12-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 361,55 դրամ, հոկտեմբերի 11-ի համեմատ աճելով 0,03 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 498, 32 դրամ է` կրճատվելով 5,71 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը կազմել է 11,79 դրամ, ինչը հոկտեմբերի 11-ի ցուցանիշից պակաս է 0,14 կետով, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը: