Հայաստանի կառավարությունում կայացել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ![]() 12 հոկտեմբերի 2010 - 20:35 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 12-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ նախագահի օգնական, հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը զեկուցել է ՀՀ նախագահի 2004թ. հունիսի 1-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու մասին» հրամանագրում խորհրդի կանոնակարգի վերաբերյալ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Մասնավորապես, նշվել է, որ նախատեսվում է փոփոխություններ կատարել հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի կազմում` նպատակ ունենալով բարձրացնել հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը։ Ներկայացված փոփոխությունները և լրացումները հաստատվել են խորհրդի կողմից։ Ի թիվս օրակարգում ընդգրկված հարցերի, խորհուրդը քննարկել և ի գիտություն է ընդունել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության 2009-2012թթ. միջոցառումների ծրագրի 2009թ. և 2010թ. առաջին եռամսյակի արդյունքների մոնիտորինգի մասին հաշվետվությունները։ Ի գիտություն է ընդունվել նաև Կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խմբում (GRECO) ՀՀ պատվիրակության ղեկավարի զեկույցը GRECO-ի կողմից գնահատման համապատասխանության արդյունքների վերաբերյալ, հաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |