ՀՀԿ. Ղեկավարության նախաձեռնած քայլերը թույլ տվեցին Հայաստանին լուրջ գործոն դառնալ տարածաշրջանում

ՀՀԿ. Ղեկավարության նախաձեռնած քայլերը թույլ տվեցին Հայաստանին լուրջ գործոն դառնալ տարածաշրջանում

PanARMENIAN.Net - Վերջին 3 տարում արտաքին քաղաքականության ոլորտում ՀՀ ղեկավարության ձեռնարկած քայլերը թույլ տվեցին Հայաստանին լուրջ գործոն դառնալ տարածաշրջանում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Ըստ նրա, թեև ՀՀ իշխանություններին չհաջողվեց ամբողջությամբ կատարել իրենց առջև դրված նպատակները, այնուամենայնիվ, Հայաստանը վերածվեց մի երկրի, որի կարծիքն ու դիրքորոշումը հաշվի է առնվում և բարձր է գնահատվում տարածաշրջանային գործընթացներում:

Անդրադառնալով երկրի ներքաղաքական կյանքին՝ ՀՀԿ պատգամավորը հայտարարել է, որ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքները լոկ ընտրողների ուշադրությունը գրավելու հերթական փորձեր են: Նա վստահություն է հայտնել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ-ը նույնիսկ 5 տոկոս ձայն չի հավաքի:

 Ուշագրավ
---