Քանի դեռ հայ փախստականների հարցը լուծված չէ, ղարաբաղյան հակամարտությունն անհնար է կարգավորել![]() 14 հոկտեմբերի 2010 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Ոչ մի միջազգային փաստաթղթում հայ փախստականները չեն հիշատակվում, կարծես նրանց մասին մոռացել են: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ադրբեջանահայության լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի անդամ Ռոման Գուլբանդյանը: Ըստ նրա, քանի դեռ հայ փախստականների հարցը լուծված չէ, ղարաբաղյան հակամարտությունն անհնար է կարգավորել: Նա նշել է նաև, որ ադրբեջանահայերը գտնում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները միակողմանի մոտեցում ունեն փախստականների խնդրի հանդեպ: «Մենք կարծում ենք, որ դա արվում է Ադրբեջանի ճնշման տակ»,-ասել է նա: Անդրադառնալով Ղարաբաղի ազատագրված տարածքների բնակեցման հարցին՝ Գուլբանդյանն ասել է, որ գերտերությունները ճնշում են գործադրում Հայաստանի ու Ղարաբաղի իշխանությունների վրա՝ պահանջելով, որ դադարեցվի ազատագրված տարածքների բնակեցումը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |