Պատգամավոր. Նահանջը ընդլայնողական քաղաքականությունից կարող է հանգեցնել լուրջ հետևանքների![]() 14 հոկտեմբերի 2010 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Վերադարձը նախաճգնաժամային քաղաքկանությանը, այսինքն նահանջը ընդլայնողական քաղաքականությունից, կնշանակի, որ Հայաստանի իշխանությունները չեն ընկալում առկա մարտահրավերները, գտնում է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը: Ըստ նրա, վտանգը նրանում է, որ տարբեր զարգացած երկրները ևս կձգտեն սահմանափակել միջամտությունը տնտեսական քաղաքականությանը և դա կարող է դանդաղեցնել ՀՆԱ-ի աճը: «Եթե հաշվի առնենք, որ ճգնաժամի ժամանակ ՀՆԱ-ի անկումն այդ երկրներում 2-4 տոկոս է եղել և նրանց կարող է գոհացնել աճի դանդաղ տեմպը, ապա Հայաստանում անկումը շատ ավելի մեծ էր: Եթե Եվրոպայում և ԱՄՆ-ում տնտեսական աճը դանդաղի, Հայաստանում լուրջ խնդիրներ կառաջանան և նա մի քանի տարի չի կարողանա վերադառնալ նախաճգնաժամային իրավիճակին»,-ասել է պատգամավորը: Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը պետք է շարունակի ակտիվ մասնակցությունը տնտեսական կյանքին և խթանի ոչ թե կոնկրետ ձեռնարկությունների, այլ ոլորտների գործունեությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |